Բաժիններ՝

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը

Հայաստանում առաջին անգամ ապրիլի 27-ին նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երեւանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքում եւ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ: Արարատ Միրզոյանը կարեւորել է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու դրանց պաշտպանությունը:

«Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ շրջել է Երեւանի փողոցներով:

Ազատության հրապարակում նա դիտել է փոքրիկ նկարիչների կավճե ստեղծագործությունները, ծանոթացել տոնին նվիրված ցուցադրություններին, հետեւել ցուցադրական սուսերամարտին, շախմատ խաղացել 7-ամյա Գոռ Հարությունյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցել եւ լուսանկարվել է քաղաքացիների ու Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս