Արմեն Սարգսյանը հակված չէ ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրել Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլից». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
Տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը հակված չէ նորից առաջադրելու իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլի» վերաբերմունքից, որը տապալեց իր առաջադրած թեկնածուի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը՝ ընդամենը 24 կողմ ձայն տալով։
Ավելին, «Իմ քայլում» եւս շատերը շահագրգռված չեն Վահե Գրիգորյանի թեկնածությամբ, քանի որ հարցն այնքան արծարծվեց, որ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ եթե Գրիգորյանին ՍԴ գործուղեն, իրենց կարող են մեղադրել ՀՀԿ-ի ճանապարհով գնալու մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: