Բաժիններ՝

«Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը». Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը:  Կալիֆորնիայի նահանգապետը կատարել է հետևյալ գրառումը.

«Եկեք վերահաստատենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք պատահեն»:

Գրառմանը կից Կալիֆորնիայի նահանգապետը հրապարակել է իր ստորագրած հռչակագիրը, որով 2019 թվականի ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս