Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 համալիրը գնելու գործարքից: lenta.ru-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը:

Նա ավելացրել է, որ Վաշինգտոնը կարող է իր ռազմական բազաները Թուրքիայից տեղափոխել Հունաստան: Սենատորը բացառել է նաև Թուրքիային 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը:

«Դա կոնգրեսի երկու կուսակցությունների դիրքորոշումն է»,-ասել է Մենենդեսը:

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ С-400 համալիրը գնելը որոշված հարց է, և երկիրը այն կստանա 2019 թվականի հուլիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930