Բաժիններ՝

«Մենք հնարավորություններ ենք զգում, այլ ոչ թե՝ ճնշում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը չի զգում ճնշում ԱՊԼ-ում չեմպիոնության մրցավազքի պատճառով:

«Մենք մինչև հիմա ճնշում չենք զգում: Մենք տեսնում և զգում ենք դա՝ որպես հնարավորություն: Մենք սովոր ենք նման մարտահրավերի՝ խաղալով մրցաշրջանում նման կերպ. սովորաբար ամեն ինչ շատ դրական էր:

Սրանք մասշտաբային խաղեր են, շատ հետաքրքիր և դրական ժամանակահատված: Մենք իսկապես հաճույք են ստանում դրանից: Լավ է, որ մենք մասնակցում ենք երկու մրցաշարերում: Դա հաջողության նշան է:

Շատ մարդիկ հիշեցրել են ինձ, որ, երբ ես առաջին անգամ եկել եմ այստեղ և ստորագրել եմ եռամյա պայմանագիր, ես ասել եմ, որ չորս տարի անց մենք, հավանական է, ինչ-որ բան կհաղթենք: Դա դեռ չի կատարվել»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս