Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ապրիլի 19-ին, ժ.12.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել 1988թ. ծնված Արթուր Մ-ին, որը մարտի 21-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի մեղադրանքով: