Բաժիններ՝

Հյուսիսային Իռլանդիայում լրագրողուհի է զոհվել հրաձգության հետևանքով. Sky

Օլսթերի նահանգի Լոնդոնդերիում ապրիլի 18-ի երեկոյան ծայր առած հրաձգության հետեւանքով զոհվել է Mediagazer հրատարակության (ԱՄՆ) խմբագիր Լայրա Մաքքին: Ինչպես ապրիլի 19-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է տեղի ոստիկանությունը, պատահարի պատասխանատվությունը կարող է ընկնել Իռլանդական հանրապետական բանակ (ԻՀԲ) խմբավորման վրա,։

«29-ամյա Լայրա Մաքքին վիրավորվել է եւ հոսպիտալացվել պատահարի վայրից, բայց, ցավոք, վախճանվել է: Մենք հետաքննություն ենք սկսել սպանության փաստով: Ոստիկանությունը դա գնահատում է որպես ահաբեկչական գործողություն, որը կատարել են անգութ այլախոհ-հանրապետականները:

Մեր գնահատմամբ, ամենայն հավանականությամբ, Նոր ԻՀԲ-ն է կանգնած պատահարի հետեւում»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Հեմիլթոնը: Լրագրողուհու ինքնությունը նաեւ հաստատել Է Mediagazer հրատարակությունն իր Twitter-ում` նշելով, որ Մաքքին եղել է Օլսթերում տարածաշրջանային հակամարտության եւ ԻՀԲ-ի զինյալների մասին նյութերի հեղինակը:

Իռլանդական հանրապետական բանակը ռազմականացված ազգային-ազատագրական կազմակերպություն է, որը նպատակ է դրել Մեծ Բրիտանիայից ուժային ճանապարհով հասնելու Օլսթերի անկախության եւ դրա միավորման Իռլանդիայի Հանրապետության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս