ՀԱՀ-ում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցում տեղի ունեցած փլուզումից
Հարավաաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցու շենքի մի մասի փլուզման հետեւանքով: Այդ մասին հայտնել է News24 տեղական պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել լույս ապրիլի 19-ի գիշերը երկրի արեւելքի Կվազուլու-Նատալ նահանգում: Նահանգի արտակարգ բժշկական ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մաքենզիի տվյալներով՝ փլուզումը կարող էր պայմանավորված լինել տարածաշրջանի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւներով:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել առնվազն 16 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: