Բաժիններ՝

Փարիզի իշխանություններն արգելել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում

Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզու Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում: Այս մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտությունը հայտնել է իր Twitter-ում:

«Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունն ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է անվտանգության պարագիծ, որը ենթադրում է մարդկանց եւ փոխադրամիջոցների տեղաշարժումների արգելք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության պարագծի մեջ են մտնում Մարշ Նյոֆ առափնյակը, Արշեւեշը, Օ Ֆլյորը, ինչպես նաեւ Նոտր Դամ, Սեն Միել եւ Արկոլ կամուրջները: Սույն որոշումն, ինչպես նշել են ստիկանության պրեֆեկտությունում, ընդունվել է «անվտանգության նկատառումներով»՝ մի քանի օր առաջ տաճարում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:

Բացի Սիտե կղզուց, «դեղին բաճկոնավորների» ցույցերն ապրիլի 20-ին արգելված են Ելիսեյան դաշտերում, ինչպես նաեւ Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի՝ Ելիսեյան պալատի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս