Բաժիններ՝

Լոնդոնում ձերբակալված բնապահպան ակտիվիստների թիվը հասել է 428-ի

Ոստիկանության կողմից ձերբակալված Extinction Rebellion հասարարական կազմակերպության ակտիվիստների թիվը բողոքի ակցիաների ոչ լրիվ չորս օրվա ընթացքում, որոնք Լոնդոնի փողոցներում անցկացվել են շրջակա միջավայրի աղտոտման դեմ, զգալիորեն գերազանցել է 400-ը: Այդ մասին ապրիլի 18-ին Twitter-ում հայտնել է Սքոթլենդ-Յարդը:

«Թարմացված տեղեկատվություն ձերբակալությունների մասին. առավոտվա 9:30-ի (Երեւանի ժամանակով ժամի 12:30-ի) տվյալներով՝ 428 մարդ է բերման ենթարկվել Extinction Rebellion-ի ակտիվիստներից»,-ասված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 18-ի առավոտյան ակտիվիստները ցույց էին կազմակերպել Վոքսհոլ կամրջի վրա՝ փակելով նրա երթեւեկելի մասը եւ կամրջի գրեթե ամբողջ լայնքով տարածելով «Կյանք կամ մահ» բանները: Բայց այս բողոքի ակցիան երկար չի տեւել, եւ երթեւեկությունը կամրջի վրա շուտով վերականգնվել է:

Չնայած բոլոր ջանքերին, որոնք կարգի պահապանները գործադրում են բողոքի ալիքը վերահսկողության տակ առնելու, ցուցարարներին Հայդ-պարկի հյուսիսարեւելյան անկյունում գտնվող Մարմարե կամարի շրջանում կենտրոնացնելու եւ դրանով իսկ կենտրոնական փողոցները նրանց ներկայությունից ազատելու համար, ակտիվիստները շարունակում են արգելափակել քաղաքային չորս գոտի:

Դրանք են՝ արդեն հիշատակված Մարմարե կամարը, Խորհրդարանական հրապարակը, Օքսֆորդ-սերքուսը խաչմերուկը՝ Օքսֆորդ-սթրիթ եւ Ռիջենթ-սթրիթ կարեւորագույն առեւտրական փողոցների հատման վայրում, ինչպես նաեւ Վաթեռլոո կամուրջը: Այս բոլոր հրապարակները, խաչմերուկները եւ կամուրջները կարեւորագույն դեր են խաղում Լոնդոնում տրանսպորտային հաղորդակցություններն իրականացնելիս, բայց այժմ դրանք փակ են ավտոմեքենաների երթեւեկության համար, ինչը տրանսպորտային քաոս է ստեղծում քաղաքի ամբողջ կենտրոնում:

Վիճակը փոքր-ինչ մեղմում են մոտեցող զատկական արձակուրդները, որոնցից առաջ եւ որոնց ընթացքում բրիտանացիների զգալի մասը մեկնում է կարճաժամկետ հանգստի, ուստի մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների ընդհանուր քանակն այժմ սովորականից ավելի պակաս է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս