Բաժիններ՝

Գյումրիում անչափահասին կտրած-ծակած վերքով տեղափոխել են հիվանդանոց

Այսօր` ժամը 13-ի սահմաններում, շտաբուժօգնության ավտոմեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է 2002 թվականին ծնված երիտասարդ՝ աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքով: Ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն՝ պատանուն տեղափոխել են Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց: Ըստ բժիշկների, վերջինիս անհրաժեշտ է եղել վիրահատել: Tsayg.am-ի նկարահանող խումբը եղել է նաեւ Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 դպրոցում, որտեղ սովորում է երիտասարդը: Ըստ դպրոցի տնօրենի, դեպքը տեղի է ունեցել դպրոցից դուրս՝ հարակից տարածքում: Այդ պահին աշակերտը դասից եղել է բացակա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս