Բաժիններ՝

Նոտր Դամն այցելուների համար փակ չի լինի վերակառուցման ընթացքում. մշակույթի նախարար

Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է տաճարի վերկառուցումն ավարտել հինգ տարում:

«Ոչ, չեմ կարծում»,- ասել է մշակույթի նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատախանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք տաճարը փակ է լինելու հինգ տարվա ընթացքում: Ընդսմին նախարարը չի ճշտել՝ երբ Նոտր Դամը կարող է բացվել այցելուների համար: Տաճարում հրդեհն սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան:

Կրակը ոչնչացրել է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ: Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930