Հրդեհից ավերված Նոտր Դամը ցուցադրել են տիեզերքից
Համացանցում հրապարակվել է հրդեհից ավերված՝ Փարիզի Աստվածամոր տաճարի առաջին լուսանկարը տիեզերքից: Այն զետեղել են Եվրամիության Երկրի դիտազննման Copernicus տիեզերական ծրագրի Twitter-օգտահաշվում։
Կից գրառման մեջ նշված է, որ լուսանկարն արել է PlanetLabs-ը՝ Միացյալ Նահանգերի Երկրի հեռավորական զոնդման արբանյակների գործարկու ընկերությունը:
Հաջորդ հրապարակման մեջ Copernicus-ը զետեղել է Նոտր Դամի լուսանկարը նախքան հրդեհը: