Պատժամիջոց, որը կարող է իրավաբանական անձանց թաղել աղբի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը որոշել է օրենսդրական ճանապարհով պայքարել քաղաքը աղտոտող ընկերությունների դեմ:

Նա առաջարկում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենքում և ավելացնել մի դրույթ, ըստ որի՝ եթե իրավաբանական անձը աղբը թափում է առանց աղբահանության պայմանագրի, կամ աղբը հեռացվում է աղբահանության պայմանագրից դուրս վայրում, ապա տուգանվում է 100-150 հազար դրամի չափով: Սա արվում է պատժելու այն իրավաբանական անձանց, որոնք ինքնուրույն են կազմակերպում աղբահանությունը:

Բայց նման իրավական նորմ սահմանելուց առաջ արժի, որ մի նորմով էլ պատիժ սահմանվի այն ընկերության համար, որը պարտավոր է աղբահանություն իրականացնել, բայց չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, այլապես կարող է այնպես ստացվել, որ իրավաբանական անձինք կարող են թաղվել աղբի մեջ և վախենան իրենց ազատել այդ աղբից, որովհետև իշխանությունը սպառնում է նրանց տուգանել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս