Բաժիններ՝

Հայաստանում նախատեսվում է հիմնանորոգել 78 կմ ճանապարհ

Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ճանապարհաշինության համար հատկացվելու է ավելի քան 15 մլրդ դրամ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը մի քանիսն են՝ միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմնանորոգման:

«Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստան և Իրան։ Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը և հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է 300 կմ վերանորոգել։

«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով»,- ասաց Արշակյանը և հավելեց, որ համայնքներն իրար կապող ճանապարհների հարցերով քաղաքացիները կարող են դիմել մարզպետարաններ կամ համայնքապետարաններ:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներդնել օնլայն համակարգ, որը  քաղաքացուն հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին՝ ծախսված գումարների, հսկողության։ Օնլայն հարթակը հնարավորություն կտա վերահսկել ողջ գործընթացը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930