Բաժիններ՝

«Հանգիստ տուր նրանց հոգիներին, Տե՛ր». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պարսավել ու «թաղել» է 2020 թվականին նախագահական աթոռի համար պայքարում իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներ Բեռնի Սանդերսին եւ Ջո Բայդենին։

«Կարծում եմ, որ երկու ֆինալիստներն, որոնք ընտրություններին կմասնակցեն, հնարավոր է՝ մեր երկրի պատմության մեջ լավագույն տնտեսության (եւ էլի հիանալի շատ բաների) դեմ, կլինեն խելառ Բեռնի Սանդերսը եւ թմրած Ջո Բայդենը: Ես պատրաստ եմ պայքարել ցանկացածի դեմ: Հանգիստ տուր նրանց հոգիներին, Տե՛ր»,-գրել է Թրամփն իր Twitter-ում:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է The Morning Consult ընկերությունը, ցույց են տվել, որ Բայդենը եւ Սանդերսն առաջատարներն են այն 25 դեմոկրատներից, որոնք այս պահին հայտարարել են նախագահական արշավին մասնակցելու մասին:

Բայդենը, հարցման տվյալներով՝ հավաքում է 31 տոկոս, իսկ Սանդերսը՝ 23 տոկոս: Մյուս թեկնածուներից ոչ մեկը երկնիշ թիվ չի հավաքել: Հարցումն անցկացվել է ապրիլի 8 – 14-ը գրանցված ընտրողների շրջանում, դրան ամբողջ երկրում մասնակցել է 12 հազար 550 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս