Բաժիններ՝

Ճապոնիայում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել «Իկատա» ատոմակայանից 130 կմ հեռավորությամբ

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում՝ «Իկատա» ատոմակայանից 130 կմ հեռավորությամբ տեղի է ունեցել աշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից մեկի՝ Ասոյի ժայթքումը, Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով, Կումամոտո պրեֆեկտուրայում գտնվող հրաբխի խառնարանից արտանետված ծուխն ու մոխիրը հասել են մոտավորապես 200 մետր բարձրության, քամին դրանք քշել է դեպի հյուսիս-արեւմուտք:

Օդերեւութաբանները նախազգուշացրել են Նակադակե-1 խառնարանին մեկ կիլոմետրից ավելի մոտենալու վտանգի մասին: Վնասի կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել: Վերջին անգամ Նակադակե-1 խառնարանից Ասո հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930