«Վերածնված հայրենիք» ՀԿ-ն Մարտունու շրջանի երկու ընտանիքի կովեր է տրամադրել
«Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ 2018 թվականին Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքների երկու երիտասարդ ընտանիքների տրամադրվել է մեկական հղի կով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերածնված հայրենիք» ՀԿ նախագահ Տարոն Հակոբյանը՝ նշելով, որ իրենք կազմակերպել են նաև անասնապահության զարգացման վերաբերյալ դասընթացներ:
«Մեր ծրագիրն իրականացնում ենք հանրապետության 19 համայնքներում՝ ընդգրկելով ավելի քան 155 ընտանիք: Արցախում առայժմ օգնել ենք շուրջ 800 ընտանիքի: Մեր ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակների բարելավումը, բնակիչների համար լրացուցիչ եկամուտների ապահովումը, ինչպես նաև Արցախում անասնապահության նոր մշակույթի ներդնումը»,- ավելացրել է Տ. Հակոբյանը՝ հավելել, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2006թ թվականից:
Նրա խոսքով՝ ներկայումս «Վերածնված հայրենիք» ՀԿ-ի և միջազգային կազմակերպության միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որի շրջանակներում նախատեսվում են Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նորշեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներից 10 ընտանիք ևս ընդգրկել ծրագրին