Փարիզում հավաքվել են ճարտարապետներ՝ գնահատելու Նոտր Դամին հրդեհի պատճառած վնասը
Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը: Այդ մասին հայտնել է BFM TV-ն:
Մասնագետները փորձում են որոշել, թե կայուն է արդյոք շենքի կառուցվածքը, եւ կարող են արդյոք հրշեջները մտնել ներս՝ իրենց աշխատանքը շարունակելու համար, պատմել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեսը:
CNN ալիքի տվյաներով՝ քննիչներն սկսել են հարցաքննել շինարար-բանվորներին, որոնք զբաղվել են վերականգնողական աշխատանքներով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: