Բաժիններ՝

Ֆրանսիացիներն աղոթում են Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում

Ֆրանսիացիներն աղոթքներ են կարդում Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում, տաճար, որտեղ սասափազդու հրդեհ է տեղի ունեցել: Այդ մասին իրադարձության վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Տաճարի շուրջն ընկած մեծ թաղամասը շրջապատված է, հերթապահում են ոստիկանության կարգախմբերը եւ հրշեջները:

Մարդիկ կանգնած են այն կամուրջներին եւ փողոցներում, որոնցով թույլատրված է անցումը: Նրանցից շատերն աղոթքներ են ասում, ոմանք ծնկի է իջել: Շատերի աչքերին արտասուքներ են: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Արտակարգ պատահարի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս