Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ունի վերընտրությունը տեղի է ունեցել է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում:

Այստեղ նշանակվել է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:

Միաժամանակ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս