Պորոշենկոն Զելենսկուն նախագահի վիրտուալ թեկնածու է անվանել
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 11-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն վիրտուալ թեկնածու է անվանել եւ կարծում է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով։
«Վիրտուալ թեկնածուն բոլորին դիմում է բեմադրական սերտած բառերով եւ ռեպլիկներով, ուղերձները միայն հեռուստացույցների եւ սմարթֆոնների էկրաններից են»,- ասել է Պորոշենկոն: «Շոուն, որն այսօր իմ ընդդիմախոսը փորձում է վերածել նախագահական ընտրությունները, շատերին կարող է դուր գալ:
Տպավորություն գործել նորամուծությամբ, ոչ ավանդականությամբ, սրամտությամբ: Բայց ապրիլի 21-ից հետո կատակները կավարտվեն, եւ կգա անողորմ իրականությունը»,- հավելել է Պորոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: