Հայկ Սարգսյանը հայտնել է Ալեքսանդր Սարգսյանի գտնվելու վայրը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է եվրոպական երկրներից մեկում:

Այս մասին իր դատական նիստից առաջ հայտնեց նրա որդի Հայկ Սարգսյանը:

«Հիմա հայրս Եվրոպայում է, մեկնել է հանգստանալու նպատակով։ Նա Հայաստան անպայման վերադառնալու է, ուղղակի չգիտեմ, թե երբ»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ հեռախոսով հոր հետ ամեն օր զրուցում է:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։

Տեսանյութեր

Լրահոս