Բաժիններ՝

Զելենսկին մինչև ապրիլի 19-ը կառաջարկի ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ՈւԱԾ-ի ղեկավարների պաշտոնների թեկնածությունները. «Լիգա»

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին մինչեւ ապրիլի 19-ը իր թեկնածությունները կառաջարկի արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության ծառայության (ՈւԱԾ) եւ Գլխավոր դատախազության (ՈւԳԴ) ղեկավարների պաշտոնների համար, քանի որ այդ պաշտոնները նախագահի քվոտաներն են: Այդ մասին հայտնել է «Լիգա» ուկրաինական հրատարակությունը՝ վկայակոչելով Զելենսկու թիմի ներկայացուցիչների՝ նախընտրական արշավի գաղափարախոս Ռուսլան Ստեֆանչուկի եւ տնտեսական հարցերով շտաբի փորձագետ Դանիիլ Գետմանցեւի հետ կայացած հարցազրույցը:

«(Զելենսկին) կներկայացնի պաշտպանության նախարարության, արտգործնախարարության, ՈւԱԾ-ի եւ ՈւԳԴ-ի ղեկավարների թեկնածությունները: Խոստանում է անունները հրապարակել մինչեւ ապրիլի 19-ը»,-ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այդ նշանակումների համար անհրաժեշտ բանակցություններն արդեն անցկացվել են, բայց ազգանունները դեռ չեն նշում, «որպեսզի թեկնածուները խնդիրներ չունենան»:

Ավելի վաղ Զելենսկու թիմի ներկայացուցիչները հայտնել Էին, որ, ըստ նախնական որոշման, արտաքին գործերի նախարար կարող է դառնալ Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկը, գլխավոր դատախազ՝ ԱՄՆ-ի նախկին դատախազ Մարթա Բորշչը կամ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն վարչության նախկին ղեկավար Լաուրա Քովեշին, իսկ ՈւԱԾ-ի ղեկավար՝ այս գերատեսչության նախկին ղեկավար, Ուկրաինիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի մասնակից Իգոր Սմեշկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս