Բաժիններ՝

«Մեզ մոտ թոշակառուները կոպեկներ են ստանում: Թոշակը կստանան, իսկ դեղեր չեն կարողանա գնել». Ռիմա Զելենսկայա

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու է իր որդին գնացել քաղաքականություն:

«Նրան փող պետք չէ, հավատացեք: Որպես նախագահ նա ավելի քիչ կստանա, քան ստանում է այժմ: Նա պարզապես ցանկանում էր, որ Ուկրաինայում ամեն ինչ փոխվի, որպեսզի երիտասարդությունը չմեկնի, մնա տեղերում (…) Պարզապես նա չի կարող տեսնել, թե մարդիկ ինչպես են ապրում մեզ մոտ: Մեզ մոտ թոշակառուները կոպեկներ են ստանում: Թոշակը կստանան, իսկ դեղեր չեն կարողանա գնել»,- պարզաբանել է Ռիմա Զելենսկայան:

Զելենսկայայի խոսքով՝ իր որդին կարգին մարդ է, որը փող է վաստակել իր աշխատանքով: Ըստ որում նրա վրա «ցեխ են շպրտում», մեղադրում մերթ քաղաքական ծրագրի բացակայության, մերթ Կրեմլի հետ նախահամաձայնության մեջ, որովհետեւ դա ձեռնտու է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Ասացեք, որքա՞ն կարլի է մարդու վրա ցեխ շպրտել: Ըստ որում բոլոր ալիքներով միայն նույն ցեխն են շպրտում: Ես կարծում եմ՝ դա ձեռնտու է Պորոշենկոյին: Դե նա պարզապես ոչնչացնում է որդուս»,- վրդովվել է կինը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհանդիպեն Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն, կկայանա ապրիլի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930