Ալժիրի խորհրդարանը թափուր հայտարարեց նախագահի պաշտոնը
Ալժիրի խորհրդարանը, որն ապրիլի 9-ին ընդլայնված հատուկ նիստ է անցկացնում Ժողովրդական ժողովի (ստորին պալատի) եւ Ազգերի խորհրդի (վերին պալատի) ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել է, որ Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա երկրի նախագահի պաշտոնը հայտարարված է թափուր: Նիստն ուղիղ եթերում հեռարձակում է «Ան Նահար» հեռուստաալիքը։
Այդ որոշման օգտին քվեարկել է օրենսդիր ժողովի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը: Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին Սահմանադրական խորհրդի ղեկավարին ծանուցել է նախագահական լիազորությունները վայր դնելու մասին՝ օգտվելով Սահմանադրության 102-րդ հոդվածից:
Այդ հոդվածը, մասնավորապես, պետական բարձրագույն պաշտոնից հրաժարական է նախատեսում առողջական վիճակի պատճառով նախագահական գործառույթները կատարել չկարողանալու դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: