Կանադայում առատ ձնատեղման պատճառով խախտվել է օդանավակայանների աշխատանքը
Կանադայի Նյու Բրանսուիքի եւ Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ այդ նահանգներում տեղ-տեղ մեկ օրում կտեղա մինչեւ 20 սմ ձյուն, ինչը կազմում է տեղումների մոտավորապես ամսական նորման:
Եղանակային պայմաններն արդեն հանգեցրել են ավիաչվերթների չեղարկման ու հետաձգման, ինչի մասին հայտնում են նաեւ Հալիֆաքսի (Նոր Շոտլանդիա) եւ Մոնտկոնի (Նյու Բրանսուիք) խոշոր միջազգային օդանավակայանների պաշտոնական կայքերը:
Տարածաշրջանների ոստիկանությունը վարորդներին նախազգուշացրել է ճանապարհներին վատ տեսանելիության մասին, ինչպես նաեւ խորհուրդ է տվել առանց հատուկ անհրաժեշտության չօգտվել անձնական փոխադրամիջոցներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: