Բաժիններ՝

Տրիպոլիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 50-ը. Associated Press

Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 50-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նրա տվյալներով՝ սպանվածների թվում կան նաեւ քաղաքացիական անձինք: Ավելի վաղ Agence France-Presse-ը՝ հղում անելով Ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությանը, տեղեկացրել էր 32 զոհվածների եւ շուրջ 50 վիրավորների մասին:

Լիբիայում հակամարտող ուժերի բախումները սաստկացել են ապրիլի 8-ին Լիբիական ազգային բանակի օդուժի կողմից Տրիպոլիի Միտիգա օդանավակայանի գնդակոծումից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ երկու բժիշկ է սպանվել, որոնք փորձում էին «վիրավորներին տարհանել համամարտության գոտուց»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ավիահարվածները Տրիպոլիում եւ պահանջել է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Նա նաեւ ընդգծել է, որ «Լիբիայում իր հատուկ ներկայացուցիչը պատրաստ է նպաստելու կողմերի միջեւ երխոսության հաստատմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս