«Ստացեք գազ այն գնով, ինչ ստանում եք, խոսք չի կարող լինել իջեցման մասին». Իգոր Կորոտչենկո
«Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները: Եթե վարվում է բազմավեկտոր քաղաքականություն, ապա ստացեք գազ այն գնով, ինչ ստանում եք, խոսք չի կարող լինել իջեցման մասին»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին:
Նա նշել է, որ այդ բանակցություններում միանշանակորեն քաղաքական գործոն կա: «Մենք տեսնում ենք ՀՀ կառավարության ճնշումը ռուսական երկաթուղիների, «Գազպրոմի» ուղղությամբ, ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկերն է, բայց «ՆԱՏՕ-ի շաբաթ» է անցկացնում: Բազմավեկտոր քաղաքականության դեպքում ՌԴ-ն չի տալու տնտեսական արտոնություններ Հայաստանին: Սա նոր իրականություն է, որում ապրում ենք, նման արտոնություններ կարող է ակնկալել, նման արտոնությունների կարող է հավակնել միայն այն գործընկերը, որը միանշանակ հիմնվում է Ռուսաստանի վրա, և ոչ՝ խոսքերով, այլ՝ իրական քաղաքականությամբ, քանի որ շատ խոսքեր են ասվում Փաշինյանի կողմից, Լուկաշենկոյի կողմից, բայց քաղաքականությունն այլ է: Ուստի ՌԴ-ն առաջնորդվում է ոչ թե՝ խոսքերով, այլ՝ պրակտիկ գործողություններով»,- ասել է Կորոտչենկոն:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: