Բաժիններ՝

«Ես չեմ ուզում, որ մենք այսպես կորցնենք հավասարակշռությունը». Էմերի

«Արսենալի»  գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է «Էվերթոնից» կրած պարտության մասին (0:1):

«Երկրորդ կեսում մենք ստիպված էինք ավելացնել տեմպը, այդ իսկ պատճառով ես որոշ բաներ փոխեցի: Մենք սկսեցինք ավելի լավ խաղալ հարձակման գծում: Մենք պետք է հավասարակշիռ լինենք: Առաջին կեսում մենք լավ էինք հանդես գալիս պաշտպանությունում, բայց մենք պետք է ավելացնեինք հարձակման գծում:

Երկրորդ խաղում, հարձակման գծում լավ խաղի շնորհիվ, ամեն ինչ իդեալական չէր պաշտպանությունում: Խաղը մեծ ջանքեր էր պահանջում: Մենք չկարողացանք փոխել խաղի արդյունքը:

Մենք գիտեինք, որ պետք է խաղայինք ուժեղ և վստահ, պետք է պատրաստ լինեինք պայքարել: Գոլ ընդունելուց հետո մենք պարզապես դադարեցինք խաղալ պաշտպանությունում, ունեցանք պահեր, բայց չիրացրինք դրանք:

Եթե մենք գոլ խփեինք, դա կփոխեր խաղի ելքը: Բայց մենք շատ պահեր բաց թողեցինք: Ավելի շատ, քան առաջին խաղակեսում»,- ասել է Էմերին Sky Sports-ի հետ զրույցում:

«Այս խաղում երկու լրիվ տարբեր խաղակեսեր էին: Մենք չկարողացանք կազմակերպել շատ պահեր, լավ խաղացինք պաշտպանությունում, բաց թողեցինք եզրային նետումից հետո: Ես չեմ ուզում, որ մենք այս կերպ խաղանք պաշտպանությունում: Ես չեմ ուզում, որ մենք այսպես կորցնենք հավասարակշռությունը: Ես գիտեի, որ խաղը բարդ է լինելու»,- ավելացրել է մարզիչը BBC-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս