Բաժիններ՝

Գարի Նևիլը նշել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահ է, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պետք է ճանաչվի ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Վան Դեյկը հրաշալի խաղ ցուցադրեց: Նա այն խաղացողն է, ով ստիպում է ամբողջ թիմին ապահով զգալ: Վան Դեյկը կատարում է 4 պաշտպանի աշխատանք: Կարծում եմ՝ Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վարանը վերջին տարիներին աշխարհի լավագույն պաշտպաններն էին, բայց կասկած չկա, որ վան Դեյկը կհամալրի նրանց շարքերը: Նա փոխանցումներ է կատարում կիսապաշտպանի նման: Վան Դեյկը 100 տոկոսով տարվա խաղացողն է: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը  կարող է մոտենալ նրան»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018թ. հունվարից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս