Բաժիններ՝

Մոուրինիոն դիտարկում է «Ինտերի» և «Ռոմայի» առաջարկները

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամռանը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում գլխավորել է «Ինտերը»:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Sky Sport Italia-ին, պորտուգալացին կապի մեջ է միլանյան ակումբի, ինչպես նաև «Ռոմայի» ղեկավարության հետ: Հռոմեացիները Մոուրինիոյի հետ զրուցել են հեռախոսով, բայց բանակցությունները գտնվում են նախնական փուլում:

Ըստ Tuttomercatoweb-ի տվյալների, Մոուրինիոն համաձայնել է «Ինտերի»՝ աշխատավարձի կրճատման պայմաններին՝ 10 մլն եվրոյից մինչև 8 մլն: Նրա թեկնածությանն աջակցում է ակումբի փոխնախագահ Խավիեր Զանետին:

Իսկ ահա «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան դիտարկում է նաև «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս