«Քաղաքական առումով համատարած ֆեյքային դաշտ է՝ պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի:

Որքանով հիշում եմ, Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է։ Նման երկրներում հանրային-քաղաքական կյանքի ամենակարևոր կազմակերպությունները կուսակցություններն են։ Այսինքն, երբ կան կազմակերպված հանրային տրամադրություններ և վստահություն արտահայտող քաղաքական կազմակերպություններ, ապա այդ համակարգը սկսում է գործել, եթե չկա, ապա ինչ-որ բան այն չի։ Եթե չկան նման կազմակերպություններ, դա նույն բանն է, որ գնաք գարեջրատուն և ձեզ ասում են, որ գարեջուր չունեն ու առաջարկեն տոմատի հյութ։

Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։

Հիմա անհասկանալի է, թե ինչ հանրային կազմակերպված կարծիքներ կան և ովքեր են այդ կարծիքները արտահայտում։

Եթե այդ ամենը չկա, ապա անհասկանալի է, թե «Հայաստանի քաղաքական կյանք» ասվածը ինչ է իրենից ներկայացնում։

Եթե չեմ սխալվում, Հայաստանում կա կառավարող կուսակցություն, որի անունն է «Քաղաքացիական Պայմանագիր», որի մասին բոլորս մոռացել ենք, սակայն պառլամենտական կառավարման մոդելի երկրներում իշխող կուսակցությունները ոչ միայն 5 տարին մեկ ընտրությունների են մասնակցում, այլև այդ ընթացքում կարևորագույն դերակատարություն են ստանձնում։ Ինչպես է կարող չկայացած կուսակցությունը կառավարել պետություն և ինչպես են կարող չկայացած կուսակցությունները լինեն ընդդիմություն։

Ինչ եմ ուզում ասել, Հայաստանը դե յուրե պառլամենտական երկիր է, իսկ դե ֆակտո անհասկանալի մի բան։

Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով, բա ինչի՞ց մտահոգվի, ոչ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։

Ֆեյք կառավարման համակարգի հիմնական խնդիրն իր նման ֆեյք հանրային կարծիքը կարող է լինել՝ իշխող անձը մյուս անձերի դեմ է պայքարում։ Քաղաքական առումով համատարած ֆեյքային դաշտ է՝ պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի։

Տեսնենք՝ ԱԱԾ-ն մի բան կարող է անել։)))))))))))))))))))»:

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10217941473585774

Տեսանյութեր

Լրահոս