Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Երևանում տեղի ունեցած սպանության փորձի մասին

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել: Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է

«Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս