Բաժիններ՝

Մասքը երկու րոպեում ավելի քան միլիարդ դոլար է կորցրել NASDAQ-ի սակարկություններում

SpaceX ամերիկյան ընկերության սեփականատեր եւ Tesla ավտոմոբիլներ արտադրողի հիմնադիր Իլոն Մասքը երկու րոպեում 1,1 միլիարդ դոլար է կորցրել NASDAQ-ի սակարկություններում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla Inc.-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 11 տոկոսով: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires ինդեքսի տվյալները, որը հաշվում է միլիարդատերերի կարողության չափը իրական ժամանակում:

Ձեռնարկատիրոջ կարողությունը կրճատվել է մինչեւ 22,3 մլրդ դոլար: Սակարկությունների փակման պահին Tesla-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 8,23 տոկոսով: Tesla-ին բաժին է ընկնում Մասքի կարողության մոտավորապես 10 մլրդ դոլարը, SpaceX-ին՝ 13 մլրդ դոլարը:

Ավելի վաղ Tesla-ն հաշվետվություն է ներկայացրել վաճառքների ռեկորդային՝ 31 տոկոսով անկման մասին: Եռամսյակի ընթացքում ընկերությունը վաճառել է 63 հազար էլեկտրամոբիլ, մինչդեռ նախորդ եռամսյակում փաճառվել էր 90,9 հազար մեքենա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս