Բաժիններ՝

Ավտովթարից մահացել է բրիտանական հետախուզության ղեկավարի որդին

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավտովթարից: Այդ մասին հայտնել է Շոտլանդիայի ոստիկանությունը:

«Մենք հաստատում ենք, որ Սեմ Յանգերը՝ Էդինբուրգի համալսարանի 22-ամյա ուսանողը, շաբաթ օրը՝ մարտի 30-ին, մահացել է այն միջադեպի հետեւանքով, որը Սթեռլինգշիրի մասնավոր կալվածքի տարածքում տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ներկայում ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառները, սակայն նշում է, որ կասկածելի հանգամանքներ չի հայտնաբերել: Նախկին զինվորական Ալեքս Յանգերը Մի-6-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից. արտաքին հետախուզության բնագավառում նրա ծառայության ժամկետը մոտենում է 20 տարվա նշագծին: Զոհված Սեմը Յանգերի երեք զավակներից մեկն էր, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս