«Իմ քայլն» էլ է սիրում «պադավատներ». Ինչ մեքենաներով են նրանք մեկնել Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլն» Արցախ էր մեկնել ԱԺ մեքենաներով։ «Հիշում եք՝ պնդում էին, որ եթե այցը ոչ թե պատգամավորական ֆրակցիայինն է, այլ՝ կուսակցական, ապա որոշում կա միկրոավտոբուսով մեկնել, չշահագործել ԱԺ պադավատները»,- ասաց մեր աղբյուրը:

Մեր հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց. ««Իմ քայլը» ֆրակցիային որևէ միջոց մենք չենք տրամադրել, իրենց այցը կատարել են կուսակցության ֆոնդից։

Ինչ վերաբերում է սպասարկող մեքենաներին, ապա դրանց նկատմամբ որևէ լիազորություն չունենք. մեր լիազորությունները պայմանավորված են վառելիքի խնդիրներով»: Իսկ սպասարկման, մաշվածության խնդիրնե՞րը։ «Այո, դա ևս իր հատուկ շկալան ունի, սակայն մեր հիմնական գործը վառելիքն է՝ վառելիք չենք տրամադրել»:

Փաստորեն, նախկինների նման սիրում են «պադավատներ»։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ընդամենը մենեջեր եմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս