Բաժիններ՝

Առնվազն 28 մարդ է զոհվել Նեպալում մոլեգնող փոթորկից

Առնվազն 28 մարդ է զոհվել Նեպալի հարավում մոլեգնող փոթորկից: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Տեղի փրկարարական ծառայություններտի տվյալներով՝ տուժել է ավելի քան 600 մարդ:

Տեղատարափներն ու քամու պոռթկումները Նեպալի հարավային շրջանները պատուհասել են նախօրյակին: Առավել տուժել են Բարայի եւ Պարսայի շրջանները: Խախտված է էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգը, տապալվել են ծառեր, վնասվել են բնակելի շենքեր: Քամին ավտոմեքենաներ է շրջել:

Ներկայում փրկարարները փորձում են հասնել հեռավոր բնակավայրեր եւ օգնություն ցուցաբերել տուժածներին: Բացառված չէ, որ զոհերի թիվը կաճի: Նեպալի վարչապետ Կհադգա Պրասաթ Շարմա Օլին մտադիր է անձամբ ուղեւորվել տուժած շրջաններ՝ հետեւելու փրկարար գործողության ընթացքին, հաղորդել էց «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս