ՀՀ որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, իսկ Դիլիջանի ոլորանները,Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի (Մ-2) 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ հատվածը դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար:
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցքի ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։