Բաժիններ՝

Գրիզմանը պատրաստ է ցածր աշխատավարձի՝ հանուն «Բարսելոնայի»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» մրցաշրջանի ավարտին:

Ֆրանսիացին մոտ էր կատալոնական ակումբ տեղափոխվելուն նախորդ տարի, սակայն նախընտրեց մնալ «Ատլետիկոյում»՝ պայմանագիրը երկարաձգելու համար:

Ներկայումս 28-ամյա հարձակվողը մադրիդյան թիմում ստանում է տարեկան 23 միլիոն եվրո: Կատալոնական ակումբը առաջարկում է ֆուտբոլիստին 16 միլիոն եվրո աշխատավարձ:

Այժմ Գրիզմանը համաձայն է աշխատավարձի նվազման՝ կատալոնական ակումբի համար:

Կատալոնական ակումբի առաջնահերթությունը, սակայն, այլևս Գրիզմանը չէ: Թիմը այժմ ցանկանում է գնել Լուկա Յովիչին և Մարկուս Ռեշֆորդին:

Ամեն դեպքում «Բարսելոնան» ամռանը կարող է ստորագրել Գրիզմանին՝ 120 մլն եվրոյով: Հուլիսի 1-ին նրա հրաժարագրի գումարը կդառնա 200 միլիոն եվրո:

Օրերս, Գրիզմանը նշել էր, որ ինքը այս պահին մտածում է միայն մրցաշրջանը լավ ավարտելու մասին:

«Ես արդեն սովոր եմ և կուշտ եմ: Ամեն տարի նույն բանն է տեղի ունենում: Ես արդեն հոգնել եմ:

«Ատլետիկոն» դժվարին մրցաշրջան ունեցավ, բայց ես միշտ վստահ էի, որ թիմը ինձ պետք է: Այժմ մենք պետք է ավարտենք լավ մրցաշրջանը, հետո մտածենք ապագայի մասին»,- ասել է Գրիզմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս