Բաժիններ՝

ԵԿՄ-ում ավարտվել է hրաձգության աղջիկների բաց առաջնությունը` նվիրված կանանց միամսյակին

Կանանց միամսյակի շրջանակներում Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» կառույցն էլեկտրոնային հրաձգության աղջիկների բաց առաջնություն է կազմակերպել: Այս մասին տեղեկացրին ԵԿՄ լրատվության բաժնից՝ հավելելով. «Ավանդական այս մրցաշարն ամենամյա մյուս առաջնություններից առանձնանում է նրանով, որ մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև հանրակրթական մի շարք դպրոցներ:

Մինչև եզրափակիչ հանրապետական փուլին հասնելը, մասնակից աղջիկները նախ տեղերում հաղթահարել էին մարզային փուլը:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵԿՄ վարչության անդամ, գեներալ- մայոր Ս. Սաֆարյանը շնորհավորեց կանանց և աղջիկների միամսյակը, ապա խրախուսեց աղջիկներին՝ հաղթանակ մաղթելով սպասվող թեժ մրցապայքարում:

Դիպուկահար աղջիկները մրցակցեցին ԵԿՄ վարչության էլեկտրոնային հրաձգարանում:

ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ մայոր Ա. Հարությունյանը կարևորեց հատկապես դպրոցների մասնակցությունը՝ մրցույթի ավարտին հատուկ շնորհակալություն հայտնելով դպրոցների զինղեկներին և վաշտերի հրամանատարներին:

Թիմային հաշվարկով 1-ին տեղը նվաճեցին ՊԵ Կենտրոնի վաշտը, 2-րդ տեղը՝ ՊԵ Զառի վաշտը, 3-րդ տեղում է Աբովյանի հ.6 ավագ դպրոցը:

Անհատական հաշվարկով 1-ին տեղում Դիանա Սարգսյանն է (Շենգավիթի վաշտ), 2-րդ տեղում՝ Հեղինե Գևորգյանը («ՊԵ» ակումբի «Ֆիդայիք» համույթ), 3-րդում՝ Մարիամ Գալստյանը Երևանի հ.162 դպրոցից:

Մեդալներ չնվաճած, բայց առաջնությանը մասնակցած մյուս երեխաները պարգևատրվեցին մասնակցի վկայականներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս