«Սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն չէ. Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է»
«Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հաջորդ օրերին կրկին հայտարարում էր, որ Բաքուն պարտավոր է խոսել Ստեփանակերտի հետ: Խիղճներս չկորցնենք և չասենք, որ սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն է, և նախորդ իշխանությունը չէր պահանջել: Այլ հարց է, որ այս խնդրի լուծումը՝ թե նախորդ, թե այժմյան իշխանությունների դեպքում, ժամանակ է պահանջում»,- «168 Ժամի» հետ զրույում ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը Վիեննայում, նա նշել է, որ հանդիպման հետ կապված անորոշությունները շատ են, որովհետև եթե ՀՀ ղեկավարությունն էլ մյուս կողմից հայտարարել է, որ մանդատ չունի բանակցելու Արցախի անունից և դա չի անելու, սա նշանակում է, որ առաջիկա հանդիպման հետ կապված շատ մեծ սպասումներ պետք չէ ունենալ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: