Արտգործնախարարը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ տրամադրություններ է շոշափում
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 16։00-ին մի խումբ վերլուծաբաններ, քաղաքագետներ կհանդիպեն ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ ՀՀ արտգործնախարարությունը հանդիպում է նախաձեռնել Արցախյան հիմնախնդրի, բանակցային գործընթացի շուրջ։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց հանդիպման մասին լուրը՝ նշելով, որ նման ֆորմատով հանդիպումներ ժամանակ առ ժամանակ լինում են։
Հետաքրքիր է, որ հանդիպում-քննարկմանը հրավիրված չեն Ղարաբաղյան հիմնախնդրին լավատեղյակ, սակայն իշխանության վարած քաղաքականությունը և գործունեությունը քննադատող էքսպերտները։
Սովորաբար նման քննարկումների ժամանակ արտգործնախարարը տեղեկատվություն է ներկայացնում բանակցային գործընթացի մասին, հարցեր և կարծիքներ են հնչեցվում, ինչպես նաև՝ տրամադրություններ են շոշափվում։