100 ՄՊ տեսախցիկով սմարթֆոնները կհայտնվեն արդեն այս տարի. Qualcomm
Qualcomm-ի արտադրության ավագ տնօրեն Ջուդ Հեյփը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ 2019-ին կհայտնվեն 64 և նույնիսկ 100 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկներ:
Թեև արդեն առկա են Snapdragon չիպեր (660, 670, 675, 710, 845, 855), որոնք առաջարկում են մինչև 192 մեգապիքսել լուծումներ, դրանք ժամանակակից նկարահանումների համար շատ կարևոր գործառույթներ չունեն:
Ժամանակակից 48 մեգապիքսելով սենսորները համատեղում են 4 պիքսելը՝ մեկում, որպեսզի ստանան 12 մեգապիքսելանոց նկարներ: Ապագայում 64-մեգապիքսել տեսախցիկ ունեցող սարքերը կարող են 16-բիթ ռեժիմում նկարներ ստեղծել:
Հետաքրքիր է, որ ֆիրմային սարքերը, ինչպիսիք են Samsung Galaxy S10, Google Pixel 3 կամ Apple iPhone XS սմարթֆոնները, օգտագործում են հակադարձ պրակտիկա: Նրանք օգտագործում են սենսորներ ավելի ցածր լուծումներով և բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով՝ավելի մաքուր և դետալիզացված պատկերներ ստանալու համար:
Իսկ ահա չինացիները շատ են սիրում մեգապիքսելներ: Չինական Xiaomi Mi 9 և Redmi Note 7 Pro սմարթֆոնները հագեցած են 48 մեգապիքսել հիմնական սենսորներով, իսկ Vivo V15 Pro-ն ունի 48 մեգապիքսել հիմնական սենսոր և 32 մեգապիքսել՝ դիմային տեսախցիկի համար: Qualcomm-ի տվյալներով՝ այս միտումը կշարունակվի, սակայն պարզ չէ, թե որ ապրանքանիշերը կզարգացնեն այն. ամենատարածված «բազմաֆունկցիոնալ» սենսորները հիմնականում օգտագործվում են միջին սմարթֆոնների համար:
Սիրարփի Աղաբաբյան