Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի դատարանը մարտի 15-ին բավարարել է դատախազների միջնորդությունը Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունին կրկին ձերբակալելու վերաբերյալ: Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը: