Բաժիններ՝

Նազենի Ղարիբյանը քաղաքական շահեր է տեսնում ՊՈԱԿ-ների շուրջ բարձրացած աղմուկի մեջ

Մշակույթի նախարարության 70 ՊՈԱԿ-ների գործունեության հարցում փոփոխություններ անպայման լինելու են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Ըստ նրա՝ կան թատրոններ, որոնց տնօրենները կտրականապես դեմ են լուծարմանը, սակայն աշխատակիցները գոհ են։ Ղարիբյանի խոսքով՝ թատրոնների տնօրենների հետ հանդիպման ժամանակ որևէ որոշում չի կայացվել, ինքը տեղեկացրել է իրավիճակը, առաջարկներ են ներկայացվել. «Կարծում եմ՝ իրենք բավարարված գնացին»։

Ղարիբյանը նշեց, որ այսպիսի աղմուկը բարձրացել է ներքին շրջանառության փաստաթղթի արտահոսքի պատճառով. «Այնքան կեղծ, անհիմն մեղադրանքներ են եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս