Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը մերժեց ահաբեկչության ֆինանսավորումից թույլ պաշտպանված երկրների ցուցակը

Եվրամիության երկրների խորհուրդը չի ընդունել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված երրորդ երկրների ցուցակը, որոնք թույլ կանոններ ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հաղորդագրության մեջ:

«Խորհուրդը միաձայն որոշեց չընդունել ցուցակի նախագիծը, որն առաջարկել էր Եվրահանձնաժողովը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԵՀ-ն փետրվարին ընդունել էր 23 երկրներից բաղկացած այդ նոր ցուցակր եւ այն առաջարկել Եվրամիության երկրներին՝ հավանություն տալու համար: Ցուցակում տեղ են գտել Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Աֆղանստանը, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոտսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուերտո-Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը եւ Տոբագոն, Թունիսը, Եմենը:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն չէր առաջարկել՝ արգելել գործարքավարությունները նոր ցուցակի երկրների հետ, այն միայն հորդորել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց կատարման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս