Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Մոսկվայում Օգթայ Ասադովի դստեր ձերբակալման մասին
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված եւ նրա դստեր կողմից կառավարվող՝ Մոսկվայի Բաքվի անվան փողոցում գործող «Կապրիզ» գիշերային ակումբում կոկաինի վաճառքով են զբաղվում։
Ինչպես հաղորդում է azadliq.info ադրբեջանական կայքը, օրերս ՌԴ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել այնտեղ եւ ձերբակալել Օգթայ Ասադովի դստերը։
Կայքը հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, շտապ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը «փրկելու» համար։ Հիշյալ սթրիփթիզ-ակումբի շուկայական գինը, ըստ կայքի, գնահատվում է 10,629 մլն դոլար։