Գուայդոն կոչ է արել Եվրոպային խստացնել պատժամիջոցները Վենեսուելայի նկատմամբ
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդես է եկել եվրոպական երկրների կողմից Վենեսուելայի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները խստացնելու օգտին: Այս կարծիքը նա հայտնել է մարտի 7-ին Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։
«Նրանք (եվրոպացիները) պետք է ուժեղացնեն ֆինանսական պատժամիջոցները ռեժիմի նկատմամբ»,-ասել է Գուայդոն: «Միջազգային հանրակցությունը պետք է թույլ չտա, որ վենեսուելացիների փողերն օգտագործվեն ռեժիմի քննադատներին եւ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին վերացնելու համար»,- ասել է նա:
Գուայդոն նաեւ նշել է, որ Վենեսուելան հումանիտար օգնության կարիք ունի: Նրա կարծիքով, ճգնաժամը կարելի է լուծել երկխոսության ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: