Բաժիններ՝

Huawei-ը հայց հարուցեց ԱՄՆ-ի իշխանությունների դեմ լրտեսության մեղադրանքների պատճառով

Չինաստանի Huawei ընկերությունը հայց է հարուցել ԱՄՆ-ի կառավարության դեմ ՉԺՀ-ի իշխանությունների կողմից իր տեխնոլոգիաները լրտեսության նպատակով օգտագործելու մեղադրաքների պատճառով, տեղեկացնում է BBC-ին:

Huawei-ն ԱՄՆ-ի իշխանություններին դատի է տվել Միացյալ Նահանգների պետական մարմինների կողմից իր արտադրանքի ձեռքբերման եւ օգտագործման արգելքի կապակցությամբ: Ընկերությունը ժխտում է Չինաստանի կառավարության հետ կապերի մեղադրանքները:

ԱՄՆ-ն այդ սահմանափակումները մտցրել է 2018 թվականի օգոստոսին՝ ազգային անվտանգության նկատառումներով. համապատասխան կարգադրությունն ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը: Huawei-ը հայցը հարուցել է Տեխասի նահանգի դատարանում, քանի որ այնտեղ է գտնվում իր ամերիկյան կենտրոնակայանը:

ԱՄՆ-ում իր դեմ սահմանված արգելքներն ընկերությունը համարում է Սահմանադրությանը հակասող:

Ընկերությունում վստահացնում են, որ ԱՄՆ-ը սույն արգելքի պաշտպանության ապացույցներ չի տրամադրել, եւ ժխտում են կապերը Չինաստանի կառավարության հետ: Huawei-ը պնդում է, որ «չի պատկանում» Չինաստանի իշխանություններին, չի վերահսկվում նրանց կողմից եւ չի գտնվում նրանց ազդեցության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս